Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի միջև միացյալ զորախումբ ստեղծելու վերաբերյալ կնքված համաձայնագրի օրինականությունը, ինչի մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:


«Միացյալ Նահանգները դեմ է Ռուսաստանի և դե ֆակտո վրացական շրջանի՝ Աբխազիայի միջև միացյալ զինված ուժեր ստեղծելու համաձայնագրի վավերացմանը: Մենք չենք ճանաչում, այսպես կոչված, «համաձայնագրի» օրինականությունը, քանի որ այն հիմնված չէ գործող միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- մեջբերում է gazeta.ru-ն Քիրբիի խոսքերը:


Աղբյուրը նկատում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Աբխազիան և Հարավային Օսիան համարել Վրաստանի կազմում ներառված շրջաններ, ինչպես նաև պահանջում է Ռուսաստանից իրագործել 2008թ. Վրաստանի հետ կնքված հրադադարի համաձայնագրի բոլոր պարտավորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել