«ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ` 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից:

 

Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին դեռ կարող է փոխվել: Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված:

 

ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը: Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել