Lurer.com-ը գրում է.

Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 մահապարտներ են ձերբակալվել:

Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Հետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության կողմից ձերբակալված ահաբեկիչները Սիրիայի հակամարտության գոտում վերապատրաստում անցնելուց հետո եկել են Ստամբուլ պայթյուն իրականացնելու նպատակով: Նրանք Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ են:

ԻՊ կողմնակիցները նոյեմբերի 3-ին տարածել էին 31 րոպե տևողությամբ ձայնագրություն, որի իսկությունը ճշտել հնարավոր չի եղել: Ձայնագրությունն իրաքյան կառավարական ուժերի կողմից Մոսուլի ազատագրման գործողությունները սկսելուց հետո համարվում է Բաղդադիի առաջին ուղերձը:

«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը կոչ էր արել ԻՊ զինյալներին «իրենց զայրույթի կրակը բացել» թուրքական զորքերի նկատմամբ՝ պայքարելով նրանց դեմ Սիրիայում և այդ կռիվը տեղափոխել հենց Թուրքիա: «Այսօր Թուրքիան մուտք է գործել ձեր գործողությունների և ձեր ջիհադի նպատակի շրջանակ… գրավեք այն և նրա անվտանգությունը վերածեք վախի»,- ասվում է Բաղդադին ձայնագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել