Araratnews.am-ը գրում է.
Եվրոպական միությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Իլքար Մամմեդովին եւ, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, կատարել սեփական պարտավորությունները` հետեւելով ժողովրդավարության նորմերին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Իլքար Մամմեդովը 2013 թվականի հունվարին ձերբակալվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտվել 7 տարի ազատազրկման: Չընդունելով իր հանդեպ ներկայացված մեղադրանքը՝ Մամեդովը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2014 թվականին ճանաչել էր Մամմեդովի ազատության իրավունքի խախտումը եւ անմեղության կանխավարկածը:
Եվրոպայի խորհրդը բազմիցս կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրին, սակայն Ադրբեջանի իշխանությունները մնում են անդրդվելի: