Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում «Թուրքիայի անվտանգության նոր հայեցակարգ» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի սպասելու, որ սպառնալիքը թակի իր դուռը, և բոլոր սպառնալիքները վերացվելու են դրանց հայտնաբերվելու դեպքում.
«Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Թուրքիայի ներքին գործերին, և Անկարան համարժեք պատասխան կտա իր անվտանգության հանդեպ յուրաքանչյուր սպառնալիքին։ Անկարան կշարունակի վճռական պայքար մղել PKK, FETÖ, ԴԱԻՇ և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք ձգտում են մեկուսացնել Թուրքիան»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել