Federica MogheriniAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայում մահապատժի վերականգնումը ցույց կտա, որ այդ երկիրը ցանկություն չունի ԵՄ անդամ դառնալ։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է հստակ հասկանալ, թե ինչ է ուզում Թուրքիան։ Մահապատժի վերականգնումը ազդանշան կդառնա այն մասին, որ Թուրքիան չի ուզում ԵՄ անդամ դառնալ»,- ասել է նա։

Մոգերինին շեշտել է, որ եւ՛ Անկարան, եւ՛ Բրյուսելը միայն կտուժեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի դադարեցումից։

Օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, կաջակցի երկրում մահապատիժը վերականգնելուն, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել