Ֆրանսիացին ժառանգությամբ ստացած տանը 100 կգ ոսկի է հայտնաբերելBarometer.am-ը գրում է.

Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում, հաղորդում է  Normandie-Actu-ն։

Նշվում է, որ ֆրանսիացին ոսկին հայտնաբերել է հին կահույքը տանից դուրս հանելու ժամանակ։ Սկզբում նա հայտնաբերել է մետաղական տուփ, որում գտել է ոսկե մետաղադրամներ։ Ավելի մանրակրկիտ խուզարկության արդյունքում տան տարբեր մասերում, այդ թվում լոգասենյակում,  ոսկե ձուլակտորներ և մոտ 5 հազար մետաղադրամ է հայտնաբերվել:

Հայտնաբերված գանձը գնահատվել է 3,5 միլիոն եվրո։ Բացի այդ ֆրանսիացին գտել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ոսկին ձեռք է բերվել օրինական կերպով 20-րդ դարի 50-60-ական թվականներին։

Ֆրանսիայում գործող օրենքների համաձայն՝ պետությունը կստանա 45 տոկոս չափաբաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել