Newmag.am-ը գրում է.
Օրիգինալ, ինքնատիպ, վտանգավոր ֆիզիկական մերձեցումը, որը կտրուկ բարձրացնում է ադրենալինը, անվանում են էքստրեմալ սեքս: Միապաղաղությունը մահացու է: Այն սպանիչ կարող է լինել անգամ սեքսի համար: Սուր զգացողությունները փրկօղակ են կին-տղամարդ հարաբերություններում:
Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել էքստրեմալ սեքսը
Էքստրեմալ սեքսը շատ բազմազան է: Պարտադիր չէ այն իրագործել օդապարիկով սավառնելիս, կամ օվկիանոսով փոթորկի ժամանակ նավարկելիս: Սուր զգացողությունները միշտ չէ, որ կապված են ակնհայտ վտանգի հետ: Էքստրեմալ սեքսին կարող է նպաստել անսպասելի իրավիճակը, զուգընկերոջ սադրիչ պահվածքը, ժամանակի պակասն ու նորարարությունը՝ զուգընկերների հարաբերություններում:
Օրինակ՝ եթե զույգի սեռական կյանքում միշտ բացակայել են սեքս-շոփից գնված խաղալիքները, ապա երբեմն դրանց գործածումը կարող է հարաբերություններին լավ իմաստով արտակարգ իրավիճակ հաղորդել: Բայց ամեն նորութուն չէ, որ սեքսին էքստրիմ է հաղորդում: Օրինակ` նոր դիրքով սեքսով զբաղվելը բազմազանություն է, այլ ոչ` էքստրիմ: Բայց ահա ննջասենյակն անմարդաբնակ ծովափ տեղափոխելն արդեն արտակարգ իրավիճակ է, որովհետև անմարդաբնակ ափում էլ հնարավոր է մարդ հայտնվի, ինչն արդեն ադրենալին է հաղորդում:
Ժամանակի սահմանափակումով սեքսում թանկ ու ադրենալինով լի է ամեն վայրկյանը:
Չէ՞, որ ամեն պահ կարող են բացվել վերելակի դռները, դեռ լավ է, որ գոյություն ունի stop կոճակը: Ադրենալինն ավելի է բարձրանում, երբ, ասենք աշխատասենյակում սեքսով զբաղվելու ժամանակ հանկարծ լսվում է գործընկերների խոսակցությունը կամ ինչ-որ մեկի ոտնաձայնը:
Տեղանքի փոփոխությունը սեքսում կարող է մեծ քանակությամբ դրական էմոցիաներ պարգևել: Օրինակ` փոքրիկ լճակի կողքին սիրով զբաղվելը բարձրացնում է տոնուսը. չէ՞ որ կարելի է սիրուց հետո նաև լողալ կամ սիրախաղը շարունակել փոքրիկ լճակում:
Մի բան պարզ է` էքստերմալ սեքսը շաբլոն լինել չի կարող, այն չի կարող կրկնվել: Դա մեկանգամյա հաճույք է: Կարևոր է, թե ում ինչ է դուր գալիս:
Էքստրեմալ սեքսը կարելի է բաժանել 2 խմբի` դասական և անհատական:
Դասականը բոլորին հայտնի տարբերակներն են` ժամանակի պակաս, էքստրեմալ պայմաններ ու արտառոց վարքագիծ: Անհատական էքստրեմալ սեքսը պահանջում է հզոր ֆանտազիա, երբեմն նաև` գործողությունների հստակ պլան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



