Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Արսենալի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո անդրադարձել է իր գործընկերոջը` Արսեն Վենգերին.
«Ես 18 ամիս թիմին չեմպիոնության չեմ հասցրել, ի տարբերություն «Արսենալի» գլխավոր մարզչին, ով դա չի կարողանում անել արդեն 14 տարի: Այս ընթացքում նա չի կառուցել թիմ, որը կկարողանա չեմպիոն դառնալ: «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատում եմ ընդհամենը 4 ամիս և ինձ քննադատում են: Միգուցե նրանից է, որ միշտ հաղթել եմ այն ակումբների հետ, որոնք գլխավորել եմ: Հիմա ավելի բարդ իրավիճակ է: Պրեմյեր լիգան հեշտ առաջնություն չէ: «Մանչեսթեր Յունայթեդն» այնպիսի շրջան է ապրում, երբ առաջին պլան գալիս է կայունությունը»,- մարզչի խոսքը մեջբերում է The Independent-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=239495&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել