Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կփաստենք, որ այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 588,1 միլիոն դոլար, ինչը մոտ 588,1 միլիոն դոլարով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: Ընդանուր առմամբ աճը արձանագրվել է 5,7 տոկոսանոց աճ:
Եթե նայենք Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ԱՊՀ երկրների հետ, ապա կփաստենք, որ այն ամենամեծն է մնացած երկրների հետ: Առաջին տաս ամիսներին մասնաբաժինը կազմել է 29,6 տոկոս, ինչը 8,5 տոկոսով ավելին է մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշից: Հայաստանը բարելավել է իր առևտրաշրջանառությունը նաև ՌԴ-ի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ: Թերևս անկում արձանագրվել է Թուրքմենստանի հետ տնտեսական հարաբերություններում, որտեղ բացասական միտումը կազմել է
18,2 տոկոս անկում: