Կատարից Փարիզ ժամանած երկու քույրեր կողոպուտի են ենթարկվել Լե Բուրժե օդանավակայանից քաղաք ուղևորվելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները;
Երկու անհայտ տղամարդ Bentley մակնիշի ավտոմքենայի վարորդին ստիպել են կանգնել բանզալցակայանի մոտ, որից հետո շաղ են տվել պղպեղի գազ և գողացել են կանանց իրերը։ Գողացված ճամպրուկի, հագուստի և զարդերի արժեքը գերզանցում է 5 միլիոն եվրոն։
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Փարիզի արվարձաններում վերջին ժամանակներս հաճախակի են տեղի ունենում կողոպուտներ ավտոմայրուղիներին։ Հանցագործները պարբերաբար կանգնեցնում են հարուստ զբոսաշրջիկների ավտոմեքենաները և թանալում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել