Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Անտուան Գրիզմանի հետ Մայամիիում տեղի ունեցած միջադեպին:

«Զավեշտալի դեպք պատահեց, երբ ես Մայամիում էի: Ռեստորանում ես անցա սեղանի կողքով, որի շուրջ նստած էին Գրիզմանը և իր ընկերուհին: Որոշ ժամանակ անց նա մոտեցավ ինձ և ժպտալով ասաց. «Ես ատում եմ քեզ»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է France Football-ը:

Նշենք, որ պորտուգալացին Զինեդին Զիդանին անդրադառնալիս նշել է, որ ֆրանսիացուն երկրպագել է որպես ֆուտբոլիստի և է՛լ ավելի շատ երկրպագում է, որպես մարզչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել