Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արա Աբրահամյանը:
«Ես, ճիշտն ասած, անցած անգամ ասացի, որ ուզում էի, պատրաստվում էի մասնակցել այս խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Շատերն այլ կերպ են ընդունում սա, բայց իրենց խնդիրն է, ինձ չի անհանգստացնում: Ես ուզում էի մասնակցել, որովհետև մտածում էի, որ կարող եմ իմ երկրին օգնել, առաջ տանել, որ էվոլյուցիա լինի, որ ամեն ամիս պարզ մարդը զգա իր վրա փոփոխությունները, ոչ թե խոսքերով, այլ գործերով:
Ցավոք, խնդիրներ առաջացան, ես բավական երկար բացակայեցի երկրից՝ մոտ յոթ ամիս: Հիմա էլ կան անձնական մի քիչ խնդիրներ: Էտապներ կան, որ պետք է անցնեմ, այստեղ չեմ լինի, արտասահմանում եմ լինելու: Դրա համար որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- նշեց Արա Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահը, ով նաև Համաշխարհային կոնգրեսի նախագահն է, ասաց, որ իր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն, այնուամենայնիվ, շարունակելու է անցկացնել, ու բացակայությունը չի ազդելու դրա վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



