Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ը դուրս կգա Տրանսխաղաղօվկիանոսյան առևտրային համագործակցության կազմակերպությունից (TPP) Դոնալդ Թրամպի նախագահության հենց առաջին օրը: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է անձամն Դոնալդ Թրամպը ամերիկացի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ, որում խոսել է իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում նախատեսվող գործողությունների մասին: 12 երկրների միջև գործող Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագիրը ԱՄՆ-ի նորընտիր նախագահն անվանել է «աղետ»:
«Դրա փոխարեն մենք կկնքենք երկկողմանի ու արդար պայմանագրեր, որոնք աշխատատեղերն ու արդյունաբերությունը կվերադարձնեն ԱՄՆ»,-հայտարարել է Թրամփը:
Տրանսխաղաղօվկիանոսյան համաձայնությունը նախագահության պաշտոնը լքող Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հիմնական էլեմենտներից մեկն էր, որով վերջինս ցանկանում էր ուժեղացնել ԱՄՆ-ի և Ասիական երկրների համագործակցությունը: Բացի այդ առևտրային համագործակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ դարձել էր հիմնական քննարկվող թեմաներից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ