Tert.am-ը գրում է.

Նախկինում Հայոց ցեղասպանության հատուցման մասին խոսելիս բոլորը մտածում էին Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու մասին և իրատեսորեն չէին գնահատում իրողությունները․ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովի ժամանակ  ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ նշելով,որ հիմա արդեն փոխվել է բոլորի վերաբերմունքը:

«Հատուցման խնդիրը շատ կարևոր է: Հոլոքոստի պարագայում հրեաներն ի սկզբանե իրերը ճիշտ հասկացան և տարան հատուցման ուղիով․ արդեն 50-ականների սկզբից սկսվեց հատուցման գործընթացը, որն առ այսօր շարունակվում է, մինչև հիմա էլ հրեական կողմը շարունակում է բողոքել, որ տրվածը շատ քիչ է, այն ամենի դիմաց, ինչը տեղի է ունեցել հրեաների հետ»,- մատնանշեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմաբանը նշեց, որ հատուցման խնդիրը գիտնականների, կուսակցությունների, հայ դատի հանձնախմբի հետ քննարկելուց հետո «հասել է» ակադեմիական ոլորտ, և պետք է ձևակերպվեն հատուցման պահանջները, որոնք կարող են լինել նյութական, տարածքային հատուցումներ, որից, ըստ նրա, երբեք չպետք է խորշենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել