Քանյե Ուեսթը հոսպիտալացվել էLife.panorama.am-ը գրում է.

Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա չեղարկել է  համերգային շրջագայությունը: Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը՝ հղում անելով NBC News-ին: 

TMZ-ն գրում է, որ Ուեսթը տառապում է անքնությամբ  և նրա բժիշկներից մեկը որոշել է  հոսպիտալացնել երգչին:  Պորտալի աղբյուրը նշել է, որ ռեփերը չի ցանկացել գնալ հիվանդանոց, իրավապահները ձեռնաշղթաներով են նրան տեղափոխել բուժհաստատություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել