Tert.am-ը գրում է.

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նորածնային տարիքից մինչև զորակոչիկների պատվաստումների նպատակահարմարությանը և ներկա համաճարակային իրավիճակին:

Նա նախ հայտնեց, որ հանրապետությունում այս ժամանակաշրջանում բնորոշ է վիրուսային վարակների աշխուժացումը, և իմունիտետ չունեցող օրգանիզմներում վիրուսները հեշտությամբ բազմանում են: Նա նշեց, որ վիրուսների ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար երեխաները պատվաստումները պետք է  ժամանակի ստանան: «Ներկայումս մեր համաճարակային իրավիճակը կայուն է»,-ասաց իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարը:

Գայանե Սահակյանը նշեց, որ եթե երեխան նշված տարիքում անհրաժեշտ պատվաստման դեղաչափը չստանա, ապա դա կարող  է ճակատագրական լինել։ Մասնավորապես, վաղ հասակում կապույտ հազն առաջացնում է վատ հետևանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել