Այս երկու նախադասությունը բավարար է պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը։ «Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»։ Սա Պետական եկամուտների կոմիտեի երեկվա հաղորդագրությունից մի հատված է։ Դե պատկերացրեք՝ ինչ կարող էր կատարվել այդ մի մեքենա բանան ներկրողի հետ, ինչից է նա, նրա ընտանիքը փրկվել։ Հաստատ նա միանգամից պետք է գնա մի գառ մատաղ անի։ ՊԵԿ-ը «հպարտությամբ» հաղորդում է, որ հաջողվել է էդ մեքենան բարեհաջող տեղ հասցնել։ Իսկ ինչու՞ հաղորդագրության մեջ չենք նշել, որ այդ «անհայտ» անձինք գեներալ Միհրան Պողոսյանի տղերքն են եղել։ Էդ ի՞նչ վախ կա ձեր մեջ նստած, եւ այդ վախով դուք ի՞նչ կարող եք փոխել։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1526923063990354?notif_t=close_friend_activity¬if_id=1479802092645668
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



