Image result for ԱրևմտահայերենԿարդացի, որ կառավարությունը մտահղացում ունի արևմտահայերենը որպես առարկա ընդգրկելու դպրոցական պարտադիր առարկաների ցանկում: Ասում եմ՝ եթե էդքան կարևոր ա, կարող ա՞ սկզբի համար հենց կառավարությունը սովորի էդ լեզուն, զուտ հայապահպանական նպատակներով: Բա ի՞նչ, բա պտի օրինակ ծառայի: Իսկ հիմա մի քիչ ավելի լուրջ:

Որպեսզի մարդը դառնա կրողը մշակույթի, պիտի սիրի էդ մշակույթը: Որպեսզի մարդը դառնա կիրթ, գրագետ, առողջ, պիտի սիրի սովորել: Առաջին հայացքից էս պարզ ճշմարտությունների հետ բոլորը կհամաձայնեն, մի բան էլ կզարմանան՝ է հա, ա՛յ ընկեր, էնպես բան ես ասում, ոնց որ նոր դու հորինեցիր:

Բայց խնդիրն էն ա, որ մեր ներկա կրթական համակարգը, որի հիմքում ընկած են երկու անճոռնի անկյունաքարեր՝ հնարավորինս շատ զուբրիտ և ապրիորի ու աներկբա պատկառանք քեզնից դաս հարցնող ցանկացած մեկի հանդեպ, ուղղակի բռնաբարում ա երեխեքի ուղեղն ու խեղում նրանց հոգեկան առողջությունը: Սա ես որպես ծնող եմ ասում, որն ամեն օր բախվում ա էս խնդրին: Երեխեքի մեծ մասը սիրում ա սովորել, բայց զզվում ա դպրոցից:

Նրա հետ, ինչ ունենք, մի կերպ յոլա ենք գնում՝ մի օր ավելի լավ բանի հույսով, մինչև վերևներում կսկսեն հասկանալ, որ կիրթ ու առողջ քաղաքացին ավելի իրական բարիք ա, քան հեղհեղուկ չափորոշիչներով հայրենասերը կամ խեղված փսիխիկայով «հանրագիտարանը»:

Ըստ այդմ՝ արևմտահայերենի՝ որպես առարկա ներդրումը դպրոցներում, որքան էլ փաթեթավորվի հայրենասիրական, հայապահպանական պաթետիկ ձևակերպումներով, անձամբ ես համարում եմ մեծ չարիք ՀՀ ապագա քաղաքացի հանդիսացող, էս կրթական համակարգում մի կերպ գոյատևող երեխեքի համար:

Որպեսզի չասեն՝ բա բան չես առաջարկում, նախ ասեմ՝ լեզուն պահպանվում ա միայն խոսողների հաշվին, եթե խոսողները չկան, ապա այն պահպանվում ա գիտնականների կողմից, որպես ուսումնասիրման գործիք կամ առարկա: Ոչ մի դեպքում չի կարելի արհեստականորեն պահել լեզուն, դա ուղղակի հնարավոր չի, սա էլ ա պարզագուն ճշմարտություն: Ես լիքը ընկերներ ունեմ, որոնք գիտեն գրաբար, բայց երբեք միմյանց միջև գրաբարով չեն խոսում: Բայց նույնիսկ եթե էդքան կարևոր ա պահելը, ԵՊՀ-ում կամ Բրյուսովում բացեք բաժին՝ շատ բարձր կրթաթոշակով, թող կամավոր գան, բարձր էլ թոշակ ստանան: Ձեր անճարությունը երեխեքի վզին մի՛ դրեք, ձեր ալարածը մի՛ ստիպեք, որ երեխեքն անեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել