«ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է:
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը ժիրայր Սեֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել