ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մեր երկրում վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս:

Մասնավորապես աննախադեպ անկում է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում՝ 7,3 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Նկատենք, որ այս արդյունքներն արտացոլվում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլև ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ժամանակ:

Հիշենք՝ Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո խոստացավ ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումները, որոնք կարող էին աշխուժություն մտցնել ՀՀ-ի տնտեսության մեջ, դեռևս չեն նշմարվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել