168.am-ը գրում է.

Որովայնի հատվածում կուտակված ճարպից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ, եթե հետևում եք սննդակարգին ու ֆիզիկական ակտիվություն ցուցաբերում։ Takprosot.cc կայքը գրում է, որ անհրաժեշտ է ազատվել ավելորդ հեղուկից, հրաժարվել հացից և ճարպն այրող բնական միջոցներ օգտագործել։ Տնային պայմաններում կարող եք պատրաստել այս պարզ միջոցը։
Բաղադրիչներ
- 125 գրամ թարմ ծովաբողկ
- 4 կիտրոն
- 3 թեյի գդալ մեղր
- 2 թեյի գդալ դարչին
- 1 թեյի գդալ մանրացված իմբիր
Պատրաստման եղանակը
- Ծովաբողկն ու իմբիրը խառնեք բլենդերի միջոցով։ Ավելացրեք կիտրոնի հյութն ու դարչինը։
- Ավելացրեք մեղրը, խառնեք։
- Պատրաստի միջոցը պահպանեք սառնարանում։
- Օգտագործեք 21 օր շարունակ՝ օրվա ընթացքում, 2 անգամ 2 ճաշի գդալ։ Ցանկալի է օգտագործել սնվելուց կամ ֆիզիկական վարժություններ անելուց առաջ։ 21 օր անց մեկ շաբաթ դադար տվեք։ Ցանկության դեպքում կարող եք կրկին օգտագործել այս միջոցը։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/21/719397.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



