Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի Արդվինի նահանգի Հոպա քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազի եւ մահակների միջոցով բիրտ ուժ է կիրառել ցուցարար կանանց նկատմամբ:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr լրատվական կայքը:

Ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) առաջարկի դեմ, որով AKP-ն առաջարկում է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասին սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում:

Ոստիկանությունը ցույցը ցրել է այն հիմնավորմամբ, որ Ադրվինի նահանգում նոյեմբերի 18-ից սկսած մեկ ամիս ժամկետով արգելված են բոլոր տեսակի ցույցերն ու հանրահավաքները:

Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:

Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել