Panorama.am-ը գրում է.
Օսլոյի համալսարանի լեզվաբանության պրոֆեսորն անվանել է աշխարհի ամենատարօրինակ լեզուն: Այն պիրահան է, որի օգնությամբ շփվում են պիրահաները՝ որսորդ-հավաքողներ, ովքեր ապրում են Ամազոնում: Այս մասին գրում է Լենտա.ռուկայքը՝ հղում անելով ScienceNordic-ին:
Լեզվաբանի խոսքով՝ պիրահան ամենատոնային լեզուներից է, տարբեր բառերի համար օգտագործում է ձայնի բարձրությունը: Օրինակ՝ «ընկեր» և «թշնամի» բառերը նրանց մոտ նույնկերպ է գրվում, բայց այլ կերպ է արտասանվում: Այս լեզվով կարելի է խոսել, երգել և սուլել: Սուլոցն օգտագործում են տղամարդիկ որսի ժամանակ, որպեսզի փոխանակեն տեղեկատվություն իրենց ընկերներին և չվախեցնեն կենդանիներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել