Panorama.am-ը գրում է.

«Հայ ֆերմերը Եվրազեսի տարածքում մրցունակ չի: Արդեն քանի անգամ հարցը բարձրաձայնում ենք, սակայն սայլը տեղից չի շարժվում»:  Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, հայ արտադրողի բերքի ինքնարժեքը բարձր է ստացվում, քանի որ ռուս ֆերմերի ծախսերի մոտ 50 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Հացահատիկի մեկ կգ-ի ինքնարժեքը, նրա հաշվարկով, հայ արտադրողի պարագայում կազմում է 50-60 դրամ, ռուս արտադրողի պարագայում՝ 20 դրամ:

«Կմրցի՞ էդ ցորենը շուկայում: Իհարկե, ոչ: Նույնը վերաբերում է կարտոֆիլին: Ստացվում է, որ հայ գյուղացուն արհեստական կերպով դնում են այն իրավիճակում, որ մեր գյուղմթերքը չարտահանվի»,-կարծիք հայտնեց Բերբերյանը:

Հայաստանի կառավարության կողմից՝ գյուղացուն էժան պարարտանյութ, տնկանյութ տրամադրելը Բերբերյանը բավարար չի համարում:

«Հայաստանում մեկ հա-ի հաշվարկով մոտ 5 հազար դրամի օգնություն են ցույց տալիս: Վրաստանը որ Վրաստան է, անցած տարվա տվյալներով, եթե չեմ սխալվում 250 դոլար մեկ հա-ն սուբսիդավորում է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել