Եթե ցանկանում եք տեսնել ողջ աշխարհը ընդամենը մեկ ճանապարհորդության ընթացքում, ապա այս զբոսանավը կիրականացնի Ձեր երազանքը՝ պտտեցնելով ձեզ բոլոր 6 մայրցամաքներով:

Ճամփորդությունը սկսվելու է Ջենովայից (Իտալիա)՝ 2019 թ. հունվարի 5-ին: World Cruise կոչվող զբոսանավը 32 երկրների 49 տարբեր վայրերում կանգ կառնի:

Ուղևորները ճանապարհորդելու են Մանիֆիկայով, որն ունի պատշգամբային խցիկներ, չորս ռեստորան և 11 բար: Նրանք այցելելու են նաև Մարսել, Բարսելոնա, Մալագա, Ֆունչալ:

Այդ նշանակետերից հետո զբոսանավը շարժվելու է դեպի Կարիբյան կղզիներ, Պուրտո Ռիկո, Արուբա և այլուր:

Այնուհետև կանգ կառնեն Լոս Անջելեսում, Հավայան կղզիներում, Պոլինեզիայում, որպեսզի ուղևորները կարողանան մանրամասնորեն ծանոթանալ տեղի մշակույթներին: Կանգառներ կլինեն նաև ավելի հեռավոր կետերում՝ Տոնգայում, Բորա Բորայում, Կարթագենայում և Աքաբայում:

Ընթացքում կանցկացվեն 15 էքսկուրսներ՝ տարբեր ծովածոցերում, ազգային պարկերում, որոնցից օգտվելու հնարավորություն կստանան բոլոր ուղևորները: Լրացուցիչ առաջարկներ են ընթացքում գնումներ կատարելը, տեղի ուտեստները համտեսելը, նավային զբոսանքները:

Ամեն վայրում զբոսանավը կանգ կառնի 13 ժամ:

Երկտեղանի բնակասենյակի համար մեկ տոմսը սկսվում է $16,999-ից: Դրանք այժմ զեղչված են MSC Ճանապարհորդների ակումբի անդամների համար, իսկ հանրության համար կզեղչվեն միայն սույն թվականի դեկտեմբերի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել