Aysor.am-ը գրում է.
Ֆրանսիայի իշխանությունները խոշոր ահաբեկչություն են կանխել։ Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ ղեկավար Բերնար Կազնևը։
Հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են երկրի տարածքում ահաբեկչություն պատրաստելու համար։ Նրանցից 4-ին Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում, մյուսներին՝ Մարսելում։
Աղբյուրների տվյալով՝ ձերբակալվածները լուրջ վտանգ էին ներկայացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել