Wedding.am-ը գրում է.
Ձմեռային հարսանիքը, պայմանավորված եղանակային պայմաններով, պարտադրում է հարսանեկան զգեստի ընտրությանը մոտենալ առավել մեծ ուշադրությամբ. չէ որ այն բացի գեղեցիկ և շքեղ տեսք հաղորդելուց, հարսին պետք է փոքրիշատե տաքություն հաղորդի, որպեսզի նա կարողանա լիարժեք վայելել այդ օրը:
Համաշխարհային բոլոր հռչակավոր դիզայներական տները ձմեռային հարսանիքներին իսկական թագուհու տեսք ունենալու համար առաջարկում են ընտրել երկարաթև զգեստներ: Այդպիսի զգեստը, բացի հավերժական դասական համարվելուց, նաև որոշակի ջերմություն կհաղորդի: Դիզայներները հիմնականում առաջարկում են շղարշե, ժանյակավոր երկարաթև զգեստներ, որոնք կրողից էլ ավելի կանացիություն, քնքշություն և հմայք կհաղորդեն:
Wedding.am-ը ներկայացնում է տարբեր դիզայներական տների լավագույն ձմեռային զգեստներից օրինակներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ