Հայտնի է՝ երբ կվերանայվի գազի սակագինըBarometer.am-ը գրում է.

2016 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ կգումարի, որի օրակարգում գազի սակագնի վերանայման հարցն է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լրատվական ծառայությունից:

Նիստի ընթացքում քննարկվելու է հետևյալ նախագիծը.

""Գազպրոմ Արմենիա" փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի №139Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել