ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ մետրոյի լուսանկարը ամենևին էլ զարմանալի չէ, ավելի զարմանալի են արձագանքները: Հարգելինե՛րս, տիկին Հակոբյանը պետական գործիչ է, և իր պետական գործունեության կենսագրությունը մեծ է անկախության 25 տարիներից, այդքան մեծ էլ կյանքի փորձն ու գործունեությունն է:
Զարմանալի է նաև այն հանգամանքը, որ տիկին Հակոբյանի այդ լուսանկարի տակ քննարկումներ են կազմակերպում կանայք, ովքեր իրենց կյանքի ընթացքում չեն հասցնում մաքրել անգամ սեփական կյանքի կեղտոտ անկյունների փառակալած ոստայնները:
Չի կարելի նման կերպ աղավաղել ու կիսասոված երախներից այդքան դեղին ջրեր արտաթորել առանց մարդուն ճանաչելու: Աչքովս եմ տեսել, թե ինչպես էր տիկին Հակոբյանը ցավում, պայքարում ու սգում սիրիահայերի հիմնախնդիրների, կորուստների ու կենցաղի հարցերը լուծելու համար:
Բոլորիս համար հպարտության է արժանի նման գրագետ, ամուր կամք ունեցող կնոջ ներկայությունն ու կատարած գործերը:
Ի դեպ, գրառմանս մեջ ընդհանրապես շահեր կամ օգուտներ չունեմ և չեմ էլ հետևում: Ուղղակի մարդուն ընկալել ու հասկացել եմ իր ՄԱՐԴ տեսակով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել