Panorama.am-ը գրում է.

Հայաստանյան հեռուստատեսությունն այսօր ունի մանկապատանեկան, մշակութային, գրական հաղորդումների կարիք,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր  կան շատ հրաշալի, տաղանդավոր արվեստագետներ, մտավորականներ, սակայն պետք է նրանց բացահայտել ու ներկայացնել հանրությանը:

«Հաճախ են ասում՝ ո՞ւր են այսօրվա իսահակյանները, սևակները, ունե՞նք գրականություն: Այս թյուր համեմատությունն առաջին հերթին ներքին թերհավատությունն է ընթացիկ կյանքի, գրականության հանդեպ: Ամեն գրող իր ժամանակին բերում է իր խոսքը, յուրահատուկ ձայնը»,- նշեց նա:

Գրողների միության նախագահը կարևորում է մանկապատանեական հաղորդաշարերերը՝ նախ և առաջ այսօրվա  խաթարված լեզվամտածողություն փոխելու համար:

«Մեր կյանքում  տեղ է գտել մի լեզվամտածողություն, որ եթե բաղաձայնները շեշտում են, ձայնավորները սղում, իրենք  լավ տղա են, հեղինակություն են: Հատկապես միջին դասարանների տղաները, ովքեր  նախկինում լավ կարդում էին, 14-15 տարեկանում փոխում են իրենց աշխարհայացքը: Լեզվամտածողությունը հենց արտահայտվում է այդ տարիքի տղաների խոսակցության, ագրեսիվ պահվածքի մեջ: Վերջերս պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ ես ասացի, որ նման լեզվամտածողություն ունեցող երիտասարդները բանակում հաստատ կռիվների մեծ հնարավորություն են ստեղծում»,- ասաց Է. Միլիտոնյանը:

Մտավորականի խոսքով՝ այսօր  Հայաստանում արժեհամակարգը գլխիվայր շուռ է եղել, ավելի շատ խոսում են տնտեսական, բանկային գործունեությունների մասին. «Մինչդեռ մշակույթը  պատմականորեն եղել է մեր առաջնակարգ համակարգի բարձր աստիճանը: Այսօր համարվում է ոչ վարկանշային»:

Ասուլիսին ներկա Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ցանկանությունն է, որ հայաստանյան հեռուստաընկերությունները տարբերվեն իրարից, քանի որ հայ ժողովրդի հարստությունը բազմազանության մեջ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել