Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում բացվեց մի յուրատեսակ խանութ, որտեղից կանայք հնարավորություն ունեին գնել ամուսին: Մուտքի մոտ կախված էր հայտարարություն, որտեղ 4 կետով նշվում էին խանութից օգտվելու կանոնները՝


1. Դուք կարող եք այս խանութ միայն մեկ անգամ այցելել:
2. Խանութը 6 հարկ ունի, և տղամարդկանց որակը լավանում է խանութի հարկերի աճին զուգընթաց:
3. Դուք կարող եք ընտրել տղամարդու ցանկացած հարկից կամ բարձրանալ հաջորդ հարկ:
4. Արգելվում է վերադառնալ ավելի ցածր հարկ:

Մի կին մի օր որոշում է այցելել այս խանութը, որպեսզի իր համար կյանքի ուղեկից գնի: Առաջին հարկում նա կարդում է ցուցանակը՝ «Այս հարկի տղամարդիկ լավ աշխատանք ունեն»: Կինն առանց վարանելու բարձրանում է երկրորդ հարկ: Երկրորդ հարկի ցուցանակը հետևյալ բովանդակությամբ էր՝ «Այս հարկի տղամարդիկ լավ աշխատանք ունեն և սիրում են երեխաներին»: Կինը շարունակում է ճանապարհը ու բարձրանում է երրորդ հարկ: Այս հարկում փակցված ցուցանակի բովանդակությունն այսպիսին էր՝ «Այս հարկի տղամարդիկ լավ աշխատանք ունեն, սիրում են երեխաներին և չափազանց գրավիչ են»: «Ինչ լավ է»,-մտածում է կինը ու առանց երկար-բարակ մտածելու բարձրանում չորրորդ հարկ: Այստեղ կարդում է ցուցանակը՝ «Այս հարկի տղամարդիկ լավ աշխատանք ունեն, սիրում են երեխաներին, չափազանց գրավիչ են և օգնում են տնային հարցերում»: «Անհավատալի է,-բացականչում է կինը,-ինչ դժվար է դիմակայել այս տղամարդկանց»: Բայց այնուամենայնիվ շարունակում է բարձրանալ հարկերով: Անհամբերությամբ գամվում է հաջորդ հարկի ցուցանակի առջև և սկսում կարդալ. «Այս հարկի տղամարդիկ լավ աշխատանք ունեն, սիրում են երեխաներին, չափազանց գրավիչ են, օգնում են տնային հարցերում և շատ ռոմանտիկ են»: Կինը շատ է ցանկանում մնալ այս հարկում և իր համար ամուսին ընտրել, բայց հավաքում է ուժերը և որոշում բարձրանալ 6-րդ՝ վերջին հարկը: Բարձրանում է ու սկսում կարդալ հայտարարությունը, որի վրա գրված էր. «Դուք այս հարկի N 31456012 այցելուն եք, այս հարկը այն բանի համար է, որ ևս մեկ անգամ ձեզ ապացուցի, որ տղամարդու նկատմամբ կնոջ պահանջներին սահման չկա:  Շնորհակալ ենք, որ այցելեցիք մեր խանութը: Հաջողություն»:

Ի դեպ այս խանութի հենց դեմ դիմաց բացվում է ևս մեկ խանութ, որը կրում էր հետևյալ անունը՝ «Կանանց խանութ»: Այն նույնպես 6 հարկ ուներ: Առաջին հարկում փակցված էր հետևյալ գրությունը` «Գեղեցիկ կանայք»: Երկրորդ հարկում՝ «Գեղեցիկ կանայք, որոնք սիրում են սեքսով զբաղվել»:  Թե ինչ կանայք էին ներկայացված մյուս 4 հարկերում այդպես էլ անհայտ մնաց: Այնտեղ երբեք ոչ մի տղամարդ չայցելեց:

Ի դեպ, եթե դուք էլ ցանկանում եք Ձեզ համար կին գնել, կարող եք պատվիրել թայվանական խանութներից: Մեկ հարսնացուի արժեքը 5000 $ է: Եթե հարսնացուն դիմում է փախուստի, խանութը Ձեզ ուղարկում է ևս մեկ հարսնացու բացարձակապես անվճար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել