Lurer.com-ը գրում է.
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վանաշեն գյուղում:
13-ամյա Գագիկ Մինասյանը մահացել է պայթյունից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը, անդրադառնալով դեպքին, նշեց, որ հանգամանքները դեռևս պարզվում են:
«Քիչ առաջ եղել եմ Արտաշատի դիահերձարանում, դատաբժիշկը հստակ ոչինչ չի ասել: Միայն գիտենք, որ նռնակի նման հարմարանք է եղել: Թե որտեղից է ձեռք բերել, մեր ամբողջ համայնքը ցնցված է: Իրավապահները դեպքից անմիջապես հետո եղել են դեպքի վայրում և աշխատանքներ են տանում հանգամանքները պարզելու համար»,- ասաց Արտաշես Գրիգորյանը, հավելելով.
«Երեխան շատ աշխատասեր, աշխույժ և խելոք երեխա էր: Ընտանիքը Երևանից Վանաշեն համայնք տեղափոխվել է 2010 թվականին: Երեխան հայր չուներ, մայրը և տատիկը վատառողջ են: Ապրում են սոցիալապես շատ ծանր վիճակում, անգամ սեփական տուն չունեն, ապրում են վարձով՝ տատիկի ստացած կենսաթոշակով»:



