Tert.am-ը գրում է.

«1000 դրամների» նախագիծը եթե հիմա չներկայացվեր, նման հնարավորություն կլիներ միայն հաջորդ գումարմանը, այսինքն՝ մոտ մեկ տարի հետո: Անդրադառնալով աղմկահարույց նախագծի արագացված կարգով ընդունմանը՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ կուսակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։

Պատգամավորը հիշեցրեց հարցի վերաբերյալ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հիմնավորումը. «Նախարարը ևս նշեց, որ այս ամենը պայմանավորված է ԱԺ գումարման աշխատանքների ավարտով: Նախարարն էլ իր խոսքում ասաց, որ իրեն ամենևին էլ ձեռնտու չէ իր գործունեությունը սկսել նախաձեռնությունից, որը քննադատության տեղիք կտար: Իսկապես հրատապ է, եթե այս փուլում է որոշում կայացվել»,-ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել