Տեղական արտադրության խթանումը շատ լուրջ նշանակություն ունի տնտեսական զարգացման գործընթացում: Այն նպաստում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ներդրողի վստահության ավելացմանը տվյալ պետության տնտեսական շուկայի հանդեպ:
Հայաստանում այս տարվա առաջին ինը ամիսներին արտադրվել է 18 հազար 451,7 տոննա պանիր: Եթե համեմատենք այս տարվա տվյալները ԱՎԾ-ի հրապարակած նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա կփաստենք, որ արտադրությունը աճել է 23,5 տոկոսով:
Դրանից զատ՝ դրական միտում է արձանագրվել կաթի արտադրությունում, որտեղ ցուցանիշը կազմել է 394,3 միլիոն լիտր կաթ: Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 2,8 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1801379456808648&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել