Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասինAysor.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը, հայտնում է Gazeta.ru-ն:

Պուտինը հավելել է, որ իր և Թրամփի կոնկրետ հանդիպմանը և դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ հարցերը չեն քննարկվել:

«Մենք նշել ենք, որ, միգուցե, օգտակար կլիներ մեր աշխատակիցների հանդիպումը կազմակերպելը՝ չնայած, որ այժմ նորընտիր նախագահն ակտիվ զբաղվում է իր թիմի ձևավորմամբ: Ուստի՝ խոսել այն մասին, որ մեր աշխատակիցները կարող են հանդիպել մոտ ժամանակներս, շատ դժվար է, քանի որ նա դեռևս պաշտոնական աշխատողներ չունի»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև հավելել է. «Ժամանակ դեռ կա, կսպասենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել