Tert.am-ը գրում է.
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է ստորագրել, որով ժամանակավորապես արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը։
Հրամանում, մասնավորապես, ասվում է.
«Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
1) մինչև ս/թ նոյեմբերի 23-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



