ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունը, որ իր կինը՝ Մելանյան, և 10-ամյա որդի Բերոնն իր մոտ՝ Սպիտակ տուն կտեղափոխվեն միայն ուսումնական տարվա ավարտին, այլ ոչ թե երդմնակալությունից անմիջապես հետո, որը կկայանա հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Ներկայում Թրամփը կնոջ ու որդու հետ բնակվում է Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերում։ Մեգապոլսում Բերոնը սովորում է մասնավոր դպրոցում։
Ինչպես նշում է գործակալությունը՝ ԱՄՆ մյուս նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի երեխաները նույնպես դպրոցական տարիքի են եղել իրենց հայրերի ընտրվելու պահին։ Նրանք տեղափոխվել են Սպիտակ տուն ուսումնական տարվա ընթացքում և հաճախել Վաշինգտոնի մասնավոր դպրոց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



