ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կցանկանար, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Մինսկի համաձայնագրերն իրագործվեին մինչ հունվարի 20-ին պետության ղեկավարի պաշտոնից իր հեռանալը, ինչի մասին նա ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պերուում կայացած զրույցի ընթացքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես խոսել եմ նրա հետ Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրերի իրագործման անհրաժեշտության մասին։ Ես կոչ եմ արել նրան տալու իր բանակցորդներին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և մեզ հետ աշխատելու հրահանգ, որպեսզի փորձենք անել այդ աշխատանքը մինչ իմ ժամկետի ավարտվելը»,-հայտարարել է Օբաման Պերուում ԱՊԵԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



