cxqjr4sw8ae7osvՆիդերլանդներում ձերբակալվել է ոստիկանական բռնության և կառավարության կողմից ճնշման դեմ Հաագայում բողոքի ակցիա կազմակերպած ավելի քան 160 ցուցարար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Շաբաթ օրը մոտ 200 մարդ դուրս է եկել քաղաքի կենտրոնական փողոցներ Fight Repression խմբի ցույցի շրջանակներում:

Քաղաքի իշխանություններն ավելի վաղ թույլատրել են ցույցի անկացումը՝ պայմանով, որ մասնակիցների դեմքերը բաց լինեն: Ոստիկանության կոմյունիկեում ասվում է, որ ցույցի սկզբում շատ մասնակիցներ դեմքերը փակել են թաշկինակներով, արևային ակնոցներ ու գլխարկներ են կրել: Դեմքերը բացելուց մասնակիցների հրաժարվելուց հետո որոշում է ընդունվել դադարեցնել ակցիան:

«166 ցուցարարներ որոշել են մնալ Kerkplein հրապարակում, որտեղ նրանց ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները հասարակական ցույցերի մասին օրենքի խախտման համար»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: Ավելի ուշ նրանց տարել են ոստիկանության բաժին՝ հարցաքննության համար:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են հրավառ նյութեր, ներկով տարաներ, մահակներ և մեկ մուրճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել