g_2b8596828fc65b870733f2381ef8f0bd_2_1400x1100Շշուկներ են շրջանառվում, որ 54-ամյա Դեմի Մուրը կամա թե ակամա կանգնել է իր նախկին ամուսնու՝ Էշթոն Քաթչերի և նրա նոր կնոջ՝ Միլա Կունիսի միջև: Մուրը ոչ միայն մշտապես զանգահարում է նախկին ամուսնուն, նա էլ պատասխանում է հեռախոսին, այլև Քաթչերին խորհուրդներ է տալիս երեխաների դաստիարակության հետ կապված և հարցնում է՝ արդյոք կարող է ինքը որևէ բանով օգնել հղի Միլային: Այս մասին հայտնում է ամերիկյան Life&Style տաբլոիդը:

Ներքին աղբյուրները պարբերականին հայտել են, որ Դեմի Մուրն ուզում է դառնալ ոչ միայն Էշթոն Քաթչերի, այլև Միլա Կունիսի մտերիմ ընկերուհին: Ասում են՝ Դեմին իրեն շատ միայնակ է զգում թմբկահար Շոն Ֆրայդեյից բաժանվելուց հետո և հաճախ է հիշում՝ որքան մտերիմ էր նախկին ամուսնու հետ:

Սակայն Միլային բոլորովին դուր չի գալիս Մուրի հետ ընկերանալու հեռանկարը: Շշուկների համաձայն՝ վերջերս Դեմին ամուսիններին Tiffany & Co մաքուր արծաթից փոքրիկ խաղալիք է ուղարկել, որպեսզի նրանց ապագա երեխան մեծանա միայն լավագույն իրերով շրջապատված: Բայց երիտասարդ մայրիկն անմիջապես խաղալիքը հետ է ուղարկել «սա իսկական անտաշություն է» գրությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել