_92559861_a93af08e-c201-4f49-bc13-32afa6ead600Փոլ և Լինդա Մաքքարթնի ամուսիններին հասցեագրված Ջոն Լենոնի նամակը, որում նա քննադատում է զույգին, աճուրդում 24 200 ֆունտ ստերլինգով (30 000 դոլար) վաճառվել է անհայտ կոլեկցիոների: Այս մասին հայտնում է BBC-ն:

The Beatles-ի փլուզումից հետո 1971 թ. գրված նամակը Լենոնի պատասխանն է Լինդա Մաքքարթնիի քննադատությանը: Նամակում բրիտանացի երաժիշտն օգտագործում է բաց հայհոյանքներ՝ դժգոհելով Յոկո Օնոյի հետ իր կապին Մաքքարթնի զույգի վերաբերմունքից:

Նա նաև քննադատում է Փոլ Մաքքարթնիին, որ նա համոզված է ժամանակակից արվեստի ձևավորման գործում The Beatles-ի առաջնային դերի հարցում:

«Չեմ հավատում, որ դու այդքան խենթ ես, Փո՛լ, դու իսկապե՞ս հավատում ես դրան»,- գրում է Լենոնը:

The Beatles-ի նախկին անդամը նամակն ավարտում է հույս հայտնելով, որ Փոլը «ուշքի կգա»:

Նշվում է, որ նամակը լավ է պահպանվել:

Linda McCartney and Paul McCartney

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել