168.am-ը գրում է.

Spice Girls խմբի նախկին մասնակից, մոդելագործ Վիկտորյա Բեքհեմը հագուստի հավաքածու է թողարկել Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: Այս մասին հաղորդել է Harper’s Bazaar-ը:

Խոսքը վերաբերում է դիզայների հնգամյա դստեր՝ Հարփերի հեղինակած փրինտով սպիտակ մարզաշապիկներին: Հագուստի վրա պատկերված են մարդ եւ խորհրդանշական կարմիր ժապավեն ՝ հիվանդության դեմ պայքարի խորհրդանիշը: Իրերի վաճառքից ստացվող բոլոր միջոցները կփոխանցվեն Born Free Africa բարեգործական ոչ առեւտրային կազմակերպությանը, որն Աֆրիկայում օգնում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված երեխաներին:

Բեքհեմն ակտիվորեն զբաղվում է սեփական առեւտրանիշի զարգացմամբ: Ամուսնու՝ Դեւիդի հետ նա թողարկել է dVb շարքը, որտեղ ներկայացված են կանանց եւ տղամարդկանց հագուստ, ինչպես նաեւ արեւապաշտպան ակնոցներ: 2009 թվականին թողարկվել է Victoria Beckham Collection տասն զգեստներից բաղկացած հավաքածուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել