Ամենաբոցը, գիտե՞ք, որն ա։ ՖԲ–ում մի հատ խումբ կա՝ «Ինչ կինո է կարելի նայել այսօր», որից ես հաճույքով օգտվում էի, երբ չգիտեի՝ ինչ նայեի։ էս 2 օրը փեյջը դառավ ուրիշ տիպի քաղաքականացված (րաֆֆիականացված)։ Երբ ես կարծիք հայտնեցի, որ մշակույթին նվիրված էջը կարելի ա և չքաղաքականացնել, գրառումն ու իմ քոմենթը ջնջվեց ու ինձ բլոկ արեցին։ Վաբշե բաբուխիս չի (ի դեպ, հսկայական մերսի Զորիկ Գալստյանին այդ բառի համար), մյուս կողմից, էդ մարդիկ ոչ մի բանով լավը չեն ուսխորհուրդները կուսակցականացրած ու բուհերում այլախոհությունը ճնշող երիտ. ՀՀԿ-ականներից։ Մինչև չփոխվի արժեհամակարգը, մինչև մարդկանց ուղեղում չլինի այն հարցը, թե ինչ ա անում կուսակցությունը բուհում, մանկապարտեզում, մշակույթում, հիվանդանոցում, մենք փոխելու ենք ոչ թե երկիրը, այլ շատ-շատ նրա տերերին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/616438438382681
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել