Ամերիկյան Gap Inc. ընկերությունն ավելի շատ խանութներ կփակի, քան նախատեսվում էր ավելի վաղ, գրում է The Wall Street Journal-ը: Սկզբում ընթացիկ ֆիսկալ տարում ենթադրվում էր 50 առևտրի կետի փակում, հիմա դրանց թիվը հասել է 65-ի:

Gap-ի վաճառքի ծավալները հոկտեմբերի 29-ին ավարտված եռամսյակում նվազել են 2%-ով՝ մինչև 3,8 մլրդ դոլար: Հաշվետու եռամսյակում Gap-ը փակել է իր բոլոր Old Navy խանութները Ճապոնիայում, նաև մի քանի Banana Republic խանութ:

Gap-ի շահույթը եռամսյակում կազմել է 204 մլն դոլար (նախորդ տարվա 248 մլն դոլարի դիմաց):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել