168.am-ը գրում է.

Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդում և Բարսելոնայում նոյեմբերի 19-ին ձերբակալել է Մարոկկոյի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում են երիտասարդներին համացանցի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը ներգրավելու մեջ: Ինչպես հաղորդում է  Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:

Փարիզում ԻՊ իրականացրած ահաբեկչությունից հետո Իսպանիան 2015 թվականից ուժեղացրել է երկրում ազգային անվտանգության մակարդակը: Այս ընթացքում երկրի ոստիկանությունը ձերբակալել է 163 մարդու, ովքեր մեղադրվում են ԻՊ-ին հարելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել