Հայկական հայտնի դեմքերից քչերի ընտանիքներում են մեծանում մեկից ավելի երեխաներ: Սովորաբար մեր հայտնիները բավարարվում են մեկ երեխայով ու հետագա իրենց ողջ կյանքը նվիրում են սեփական կարիերայի աճին: Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի պարագայում ևս այդպես է: Սակայն հարկ է նշել, որ ծնողները իրենց դստեր դաստիարակության հարցում չեն թերանում, չնայած որ երկուսն էլ մասնագիտական բուռն գործունեությամբ են զբաղված: Լիլիթիկը մեծանում է խելացի, շնորհալի, դաստիարակված ու նաև գեղեցիկ: Աղջկա շնորհքն իսկապես ակներև է: Նա հրաշալի հաղորդավարուհի է ու նաև դատելով նրա սոցէջի լուսանկարներից՝ սելֆիի իսկական վարպետ:
Այո՛, մեր աչքի առաջ մեծացած պստիկ Լիլիթիկը արդեն օրիորդիկ է:
Նյութի աղբյուր՝ https://asemlsirblog.wordpress.com/2016/11/19/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել