000_nic6208424Araratnews.am-ը գրում է.

Հալեպի արևելյան հատվածում նոյեմբերի 17-ին զինյալները կրակոցներով ցրել են խաղաղ բնակիչների ցույցն ու ականապատել բոլոր ճանապարհները դեպի Բուսթան ալ Քասր անցակետ: Այս մասին հայտնում է Ria-ն` վկայակոչելով  ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

Փախստականների խոսքով՝ հինգշաբթի առավոտյան Ալ Քալյասա շրջանից շուրջ  300 խաղաղ բնակիչներ դուրս էին եկել բողոքի՝ ընդդեմ ահաբեկիչների և «տեղի խորհրդի»: Նրանք փորձել են անցնել նշված Բուսթան ալ Քասր անցակետով, սակայն զինյալները կրակ են արձակել հավաքի մասնակիցների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել