Tert.am-ը գրում է.

Հայաստանի պետական լեզուն հայերենն է ու չկա որևէ անհրաժեշտություն այլ լեզուներին տալու երկրորդ պետական լեզվի կարգավիճակ՝ լինի դա ռուսերենը, հունարենը, թե անգլերենը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը, ով ասել էր, թե ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգ:

«Ես հարգում եմ բոլոր լեզուները, այդ թվում՝ ռուսաց լեզուն, որը Պուշկինի, Լերմոնտովի, Տոլստոյի, Դոստոյևսկու լեզուն է և ինչքան շատ մարդ իմանա ռուսաց լեզուն, տիրապետի ռուսաց լեզվին, հաղորդակից լինի ռուսական մշակույթին, այնքան հաղորդակից կլինի համաշխարհային մշակույթին:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ռուսերենը երկրորդ պետական լեզու կարող է լինել, ապա Հայաստանում կա ու կմնա պետական մեկ լեզու, ՀՀ պետական լեզուն հայերենն է ու որևէ անհրաժեշտություն այլ լեզուներին տալու երկրորդ կարգավիճակ՝ չկա, կլինի դա ռուսերենը, հունարենը, թե անգլերենը»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Միաժամանակ, խորհրդարանի փոխնախագահն ասաց, թե հայ հանրության մեջ օտար լեզուների իմացության խորացման, այդ թվում՝ ռուսերենի իմացության խորացմանն ուղղված քայլեր, անշուշտ, պետք է կատարվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել