«Հժ»-ի տեղեկություններով, ՊՊԾ գունդը գրաված «Սաս­նա ծռեր» խմբի 12 անդամների մասով երեկ նախաքննության ավարտ է հայտա­րարվել: Խոսքը մասնավո­րապես խմբի այն անդամների մասին է, որոնց  մեղադրանքը մի քանի օր առաջ լրացվեց, խստացվեց:

Մասնավորապես, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրերլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, էդվարդ Գրիգորյանի և Մխի­թար Ավետիսյանի մասով քրեական գործն անջատ­վել է մայր գործից:

 

Նշենք, որ սովորաբար այսպիսի ծանր կամ առանձնապես ծանր գործերը քննվում են 8-10 ամիս: Երեկ ավարտվել է նաև ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը: Մասնավորա­պես Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուտ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մայր գործից: Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել